Սկանդալ «Միսս Տիեզերք 2015» ում. հաղորդավարը սխալմամբ թագը մեկ այլ գեղեցկուհու է տվել

10:00   21 դեկտեմբերի, 2015

Լաս Վեգասում տեղի է ունեցել «Միսս Տիեզերք-2015» մրցույթը, որը նշանավորվել է մեծ սկանդալով: Ինչպես հայտնում է TMZ-ը, հաղթողի թագը սխալմամբ մեկ այլ գեղեցկուհու են տվել: 

Մրցույթի արդյունքներով «Միսս Տիեզերք 2015» էր հռչակվել Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրթցբախը:

Սակայն հաղորդավար Սթիվ Հարվին շփոթել է աղջիկների անունները ու սխալմամբ հաղթող է հայտարարել Կոլումբիայի 21-ամյա ներկայացուցիչ Արիադնա Գուտտյերեսին: Նա սխալմամբ Արիադնային է հռչակել նոր «Միսս Տիեզերք», սակայն այն բանից հետո, երբ կոլումբիացի աղջկա գլխին են դրել թագը, Հարվին խոստովանել է, որ սխալ է ընթերցել իրեն տրված թղթի վրայի անունը:

Հաղորդավարն անմիջապես ներողություն է խնդրել ու ասել, որ սխալվել է ու տիտղոսը ստանում է մեկ այլ մասնակից:

Ֆիլիպինա-գերմանացի մոդելը ծնվել է Գերմանիայում: Որոշ տեղեկություններով, նա ռոմանտիկ հարաբերություններ ունի Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինո 3-րդի հետ:



© NEWS.am STYLE