Իրինա Շեյքի առաջին քայլերը մոդելային բիզնեսում

13:04   21 դեկտեմբերի, 2015

Մի քանի օր առաջ մենք առիթ ունեցանք հիանալ հիասքանչ Իրինա Շեյքի նրբագեղությամբ՝ դիտելով Love Magazine-ի տոնական տեսահոլովակը՝ նրա մասնակցությամբ։

Իսկ հիմա 29-ամյա սուպերմոդելը որոշել է իր երկրպագուներին հիշեցնել մոդելային բիզնեսում իր առաջին քայլերի մասին: Ռուս սուպերմոդելն իր Instagram-ում հրապարակել է Polaroid-ով արված մի լուսանկար, բայց թե որ ֆոտոշարքի համար է արված այդ լուսանկարը՝ հայտնի չէ:

Երկրպագուները ենթադրում են, որ լուսանկարը արվել էր Sports Illustrated-ի համար։

Ինքը Իրինան իր լուսանկարը մեկնաբանել է այսպես՝ «Վաղ շրջանում»։  

 

 



© NEWS.am STYLE