14:12 21 դեկտեմբերի, 2015Անհավանական է, բայց փաստ: Ըստ երեւույթին, հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւի ու նրա ընտանիքի միջեւ սկանդալները շուտով կհանդարտվեն: Հանրահայտ հեռուստահաղորդավարը հաշտություն է առաջարկել երգչուհու հորը՝ Վլադիմիր Ֆրիսկեին։

Վերջինս պատրաստ է հաշտության գնալ միայն այն դեպքում, եթե իրեն թույլ տան հանդիպել թոռնիկի հետ:

«Մենք դեռ իրար ձեռք չենք սեղմել: Ոչ ոք իրար հետ չի հաշտվել: Ինձ վրդովեցնում են թերթերը, որոնք վստահեցնում են, որ մենք արդեն կիսել ենք ունեցվածքը: Առջեւում դատական նիստեր են: Դեկտեմբերի 15-ին, երբ լրացավ Ժաննայի մահվան կես տարին, Շեպելեւը եկավ նոտարի մոտ: Բայց նրան չընդունեցին: Անշարժ գույքի փաստաթղթերը ու մահվան վկայականը ինձ մոտ են: Դրանից հետո Շեպելեւն ինձ զանգահարեց. «Վոլոդյա, ես ուզում եմ քեզ հետ ընկերանալ»,- առաջարկեց նա: Դրան ես պատասխանեցի. «Արի ընկերանանք: Պլատոնին կտաս, այդ ժամանակ էլ կընկերանանք: Ես հետեւյալ տարբերակն առաջարկեցի: Ես պատրաստ եմ վճարել դայակի վարձի կեսը ու երեխային վերաբերող մյուս ծախսերն էլ հոգալ: Ի դեպ, դայակին շատ է դուր գալիս մեր տունը, այնպես որ նա հաճույքով իմ թոռնիկին այս տանը կխնամի: Պլատոշան նրան շատ է սիրում»,- մեջբերում է Վլադիմիրի խոսքերը «Экспресс газета»-ն։