Քիմ Քարդաշյանը վիճել է մոր հետ ու ցանկանում է հեռանալ նրա տնից

15:05   21 դեկտեմբերի, 2015

Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանը երեխաների ու ամուսնու հետ ապրում է Քրիս Ջեների տանը (Մալիբուում գտնվող իրենց տունը ամուսինները 2 մլն դոլարով վաճառում են): Ի դեպ, օրերս Քրիսի առանձնատուն էր ներխուժել մի անհայտ երկրպագու: Քիմը, Նորթն ու նորածին Սեյնթն այդ պահին տանն էին: Բարկացած Քրիս Ջենները աշխատանքից հեռացրել է իր տան բոլոր պահակներին:

Իսկ երեկ թողարկվել է Keeping Up With The Kardashians ռիելիթի շոուի հերթական դրվագը: Նկարահանումներն ըստ երեւույթին դեռ մինչեւ Սեյնթի ծնվելն էին արվել:

Այդ սերիայում Քիմն ու նրա մայր Քրիսը վիճում են: Քիմը հայտարարում է, որ Քրիսը վատ մայր է, քանի որ փորձում էր նորից հաշտեցնել Քլոեին ու Լամար Օդոմին:

«Պետք չէր Քլոեին ասել, որ Լամարը երկրորդ շանսի է արժանի: Այն, ինչ դու արել ես, սխալ էր եւ մեծ խնդիրների պատճառ է դարձել: Դա սխալ է, դու վատ մայր ես»: Դրանից հետո Քրիսը Քիմին «սմս» հաղորդագրություն է ուղարկում, որտեղ պահանջում է, որ դուստրը հեռանա իր տնից:

«Ես հաճույքով կհեռանամ: Ինչ խոսք, հրաշալի կին է: Տնից վռնդում է հղի դստերը ու նրա երեխային: Չեմ հասկանում, թե ինչի մասին է մտածում մայրս»,- ասում է Քիմը:

 

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE