2015-ին համաշխարհային աստղերից ու՞մ անունն են ամենաշատը որոնել Google-ում

20:24   21 դեկտեմբերի, 2015

Google-ն արդեն հրապարակել է այն աստղերի անունները, որոնք 2015-ին ամենապահանջված են եղել Google-ում։ Իհարկե, առաջին տեղում շարունակում են մնալ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները։ Սակայն այս տարի գլխավոր դերում ոչ թե Քիմ Քարդաշյանն է, ինչպես նախորդող մի քանի տարիների ընթացքում, այլ Քլոե Քարդաշյանի ամուսին Լամար Օդոմը։ Իհարկե, եթե Օդոմը անառակների հետ զվարճանալուց հետո չհայտնվեր հիվանդանոցում, Քեյթլին Ջեներն իր սեռափոխության վիրահատությամբ չէր զիջի առաջին տեղը։ Սակայն տարվա վերջում պատկերը միանգամից փոխվեց։

Այսպիսով, ներկայացնում ենք այն աստղերին, ում անունն օգտատերերը ամենաշատն են որոնել 2015-ին։

1. Լամար Օդոմ

2. Քեյթլին Ջեներ

3. Ռոնդա Ռոուսի

4. Դոնալդ Թրամփ

5. Ռուբի Ռոուս

6. Չառլի Շին

7. Բրայան Ուիլյամս

8. Ռեյչել Դոլեզալ

9. Ադել

10. Ջոշ Դագեր

 

Աղբյուրը՝ Vogue

Պատրաստեց՝ Յանա 



© NEWS.am STYLE