VARDA-ից գողացել են TASHI SHOW- ի համար նախատեսված բեմական հագուստը

10:12   22 դեկտեմբերի, 2015

Երկու օր առաջ Մոսկվայում կայացել էր  TASHI SHOW-ն, որին մասնակից էր նաեւ անվանի պարուհի, pole-dance-ի աշխարի չեմպիոնուհի VARDA-ն։ Հայտնի պարուհին տպավորել էր TASHI SHOW-ի հանդիսատեսին իր գայթակղիչ հագուստով։

Պարուհին  ինստագրամի իր էջում տեղադրել էր թաթերախմբի հետ միասին արված լուսանկարը։ Շատերին տարօրինակ էր թվացել նրանց հագուստները։

Մենք հետաքրքրվեցինք պարուհու մամլո ծառայությունից, թե ինչու է նա ընտրել հենց այս հագուստը, եւ պարզվեց, որ դա պլանավորված չէր։

Իսկապես, Կրեմլի պալատի բեմում VARDA-ն եւ իր բալետի արտիստները չափազանց բաց հագուստով էին՝ չնայած պարուհին հայ հանդիսատեսի առաջ ելույթ ունենալու համար շատ զգույշ է ընտրում բեմական հագուստը։

Սակայն այս անգամ նա այլընտրանքի հնարավորություն չուներ։ Վերջին հյուրախաղերից վերադառնալիս կորել էր պարուհու ուղեբեռը, որտեղ գտնվում էր Կրեմլում համերգի համար նախատեսված բեմական հագուստը։ Այլ տարբերակ չունենալով՝ որոշում էր կայացվել չեղյալ չհայտարարել ելույթը եւ օգտագործել ուրիշ հագուստ։ Հանդիսատեսը խանդավառությամբ է ընդունել Վարդային՝ չնայած տեղի ունեցած շփոթությանը։

Աղբյուրը՝ պարուհու մամլո ծառայություն



© NEWS.am STYLE