Ամերիկահայ ռեժիսոր Ալեք Քեշիշյանը նկարահանել է Սելենա Գոմեսի նոր, կրքոտ տեսահոլովակը

11:25   22 դեկտեմբերի, 2015

Կրքոտ Սելենա Գոմեսը իր Youtube ալիքում ներկայացրել է «Hands to Myself» նոր տեսահոլովակը: 23-ամյա երգչուհին տեսահոլովակում հայտնվել է մոդել Քրիստոֆեր Մենսոնի հետ:

Հատկանշական է, որ Սելենայի նոր տեսահոլովակի ռեժիսորը ամերիկահայ Ալեք Քեշիշյանն է, որը հայտնի է իր «Madonna: Truth or Dare» (1991թ.) փաստագրական ֆիլմով։

Հիշեցնենք, որ Սելենա Գոմեսը մի քանի օր առաջ իր Instagram-ում ներկայացրել էր բիկինիով լուսանկար, որը ստորագրել էր այսպես. «Շուտով»։



© NEWS.am STYLE