Apple store –ի աշխատանքը խափանվել է Քիմ Քարդաշյանի Kimoji սմայլիկների մեծ պահանջարկի պատճառով

12:05   22 դեկտեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանը նորից հայտնվել է ուշադրության կենտրոնում: Իհարկե, Քիմը միշտ է ուշադրության կենտրոնում, սակայն երեկ առավել եւս, քանի որ հեռուստաաստղը թողարկել է իր պատկերով Kimojis սմայլիկները: TMZ–ի փոխանցմամբ՝ այդ պատկերներն անհավանական հաջողություն են ունեցել: Երեկ մեկ միլիվայրկյանում 9000 մարդ է այն ներբեռնել, ինչի հետեւաքով խափանվել է Apple app store–ի աշխատանքը:

«Apple, կներես, ես խափանեցի ձեր աշխատանքը», - գրել էր Քիմն իր Twitter–ում։

Իհարկե կայքը շատ արագ վերականգնել են:

Ավելացնենք, որ Քիմի ամայլիկների գինը 1 դոլար 99 ցենտ է:

 



© NEWS.am STYLE