Ռիհաննան, Ջասթին Բիբերը, Քենդալ Ջենները՝ ամենապահանջված մոդելների ու հանրահայտ մարդկանց ցուցակում

16:34   22 դեկտեմբերի, 2015

Մի քանի օր առաջ Tumblr սոցիալական ցանցը հրապարակել էր 2015 թ. ամենահայտնի մոդելների վարկանիշը: Առաջին տեղում Քենդալ Ջեններն էր, երկրորդում Կարա Դելեւինը, երրորդում՝ Ջիջի Հադիդը:

Իսկ հիմա Models.com կայքը ներկայացրել է ամենահայտնի տղամարդկանց ու կանանց իր ցուցակը: Մեր ուշադրությունը գրավել է հատկապես վերջին ցուցակը։

Աննա Էվերս

Եվ այսպես, հատուկ ժյուրին «Տարվա մոդել» է ընտրել գերմանացի Աննա Էվերսին, երկրորդ տեղը հատկացրել է Ջիջի Հադիդին, երրորդը՝ Քենդալ Ջեններին:

Ջիջի Հադիդ

Չնայած ընթերցողների համակրանքն այնուամենայնիվ վերջին երկուսի կողմից էր։ Ըստ ընթերցողների քվեարկության՝ առաջին տեղը բաժին է ընկել Ջիջիին, իսկ երկրորդը՝ Քենդալին:

Քենդալ Ջեներ

«Տարվա ամենամեծ հաջողություն» անվանակարգում ժյուրի ընտրել է Լինեյզի Մոնտերոյին, իսկ ընթերցողները՝ Բելլա Հադիդին, Ջիջիի կրտսեր քրոջը:

Բելլա Հադիդ

Ժյուրիի կարծիքով սոցցանցերի աստղն է դարձել Ջիջի Հադիդը, իսկ ընթերցողների կարծիքով՝ Քենդալ Ջենները:

Ռիհաննա

Հանրահայտ մարդկանց շրջանում ժյուրիի կողմից լավագույն մոդել է ճանաչվել Ռիհաննան, իսկ ընթերցողների կողմից՝ Կարա Դելեւինը:

Ջասթին Բիբեր

Տղամարդկանց շարքերում այդ տիտղոսը՝ ժյուրիի ու ընթերցողների միաձայն որոշումով բաժին է հասել Ջասթին Բիբերին:

 



© NEWS.am STYLE