Քիմ Քարդաշյանի նմանակ Քամիլա Օսմանը՝ համացանցի նոր աստղ

17:11   22 դեկտեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանի համբավը շատերին հանգիստ չի տալիս, եւ հաջողության ճանապարհ է բացում նրանց համար, ովքեր նման են Քիմին: Եվ մինչ Քիմը «պայթեցնում» է համացանցը իր թողարկած սմայլիկներով, որոնք երեկ քիչ էր մնում խափանեին Apple app store –ի աշխատանքը, ոմն Քամիլա Օսման դարձել է նոր ինտերնետ- սենսացիա Քարդաշյանի հետ իր զարմանալի նմանության շնորհիվ, գրում է Mirror-ը:

Քամիլայի Instagram-ն ամբողջովին հեղեղված է լուսանկարներով ու տեսագրություններով, որտեղ նա Քիմի նման դիրքերով է ներկայանում:

Աղջիկը ձգտում է հագնվել ու շպարվել հեռուստաաստղի նման: Որոշ լուսանկարներում նրան իրոք հնարավոր չէ տարբերել Քիմից:

Սոցցանցերի որոշ օգտատերեր վստահ են, որ այստեղ առանց պլաստիկ վիրահատությունների գործը գլուխ չի եկել, բայց ինքը՝ Օսմանն այս առթիվ մեկնաբանություններ չի տալիս:

Քամիլան ունի Քիմի Նորթ դստեր սեփական տարբերակը:

Նորթի մինի պատճենը

 



© NEWS.am STYLE