Էդ Շիրանը 750 հազար ֆունտ ստերլինգով բնակարան է գնել ծնողների համար

17:41   22 դեկտեմբերի, 2015

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը Լոնդոնում 750 հազար ֆունտ ստերլինգով բնակարան է ձեռք բերել ծնողների համար: 

Daily Mail-ի փոխանցմամբ՝ 24-ամյա հայտնի երգիչն ուզում է, որ ծնողները միշտ կողքին լինեն:   

«Մենք տուն ունենք գյուղական բնակավայրում, իմ տունը ծնողներիս տնից մի մղոնի վրա է: Իսկ այստեղ` Լոնդոնում ես նրանց համար տուն եմ գնել հենց իմ բնակարանի դիմաց: Ու հետո, երբ երեխա ունենամ,  դայակների կարիք չեմ ունենա, չէ՞ որ ծնողներս կողքիս են  (ծիծաղում է)», - նշում է երգիչը:

Նշենք, որ երգիչը հենց նոր է ավարտել իր համաշխարհային շրջագայությունը։ 



© NEWS.am STYLE