Տարվա ամենաեկամտաբեր հոլիվուդյան դերասաններն՝ ըստ Forbes-ի

18:31   22 դեկտեմբերի, 2015

Forbes հեղինակավոր պարբերականը ներկայացրել է 2015-ի արդյունքներով Հոլիվուդի ամենաեկամտաբեր դերասանների վարկանիշային աղյուսակը: Վարկանիշը կազմելիս հաշվի են առել երեք վերջին ֆիլմերը, որոնցում նկարահանվել են դերասանները ու դրանց համար նրանց ստացած հոնորարները:

Ցանկում առաջին տեղում Քրիս Էվանսն է, որը կինոստուդիաներին 181.8 դոլարի եկամուտ է բերել իր վրա ծախսված յուրաքանչյուր դոլարի դիմաց՝ մեծամասամբ «Վրիժառուները. Ալթրոնի դարաշրջանը» ու «Առաջին վրիժառուն. Մեկ ուրիշ պատերազմ» ֆիլմերի շնորհիվ:

Նրան հաջորդում է Միլա Քունիսը («Յուպիտերի վերելքը», «Օզ. Մեծ ու Սարսափելին»), որը իր վրա ծախսված յուրաքանչյուր դոլարի դիմաց կինոընկերություններին է վերադարձրել 87.3 դոլար:

Երրորդ տեղում Սքարլեթ Յոհանսոնն է («Վրիժառուներ, Ալթրոնի դարաշրջան», «Լյուսի»): Նա իր հոնորարները բազմապատկել է 85 անգամ:

Վարկանիշում ընդգրկվել են նաեւ Գվինեթ Փելթրոուն ( 82.9-ը մեկ դոլարի դիմաց) Էմմա Սթոունը (54 մեկ դոլարի դիմաց), Քրիս Հեմսուորթը (42.1 մեկ դոլարի դիմաց), Վին Դիզելը (40.3 դոլարի դիմաց), Ջենիֆեր Լոուրենսը (39.1 մեկ դոլարի դիմաց), Մարկ Ուոլբերգը (39.1 մեկ դոլարի դիմաց ) ու Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը (28.1 մեկ դոլարի դիմաց):

 



© NEWS.am STYLE