Քիմ Քարդաշյանն ու Լիոնել Մեսին ամենապահանջված անուններն են Google-ում

11:29   23 դեկտեմբերի, 2015

Time ամսագրի կայքը ներկայացրել է Google ծառայության արդյունքները, որի ստեղծած աշխարհի ինտերակտիվ քարտեզը ցույց է տալիս, թե ով է այս կամ այն երկրում ամենաշատ «որոնվող» մարդը:

Քիմ Քարդաշյանն ու Լիոնել Մեսին կիսել են առաջին տեղը՝ ամենաշատ «որոնվող» մարդկանց վարկանիշում: Նրանցից յուրաքանչյուրին «որոնում են» 26 երկրներում:

Հեռուստաաստղին Google-ում որոնում են ոչ միայն ԱՄՆ-ում, Կանադայում ու Հայաստանում, ինչը կարելի էր ենթադրել, այլեւ Նորվեգիայում, Լեհաստանում, Անգլիայում, Նիդեռլանդներում ու շատ այլ պետություններում:

Լիոնել Մեսսիին հիմնականում «որոնում են» նրա հայրենի Արգենտինայում, նաեւ Հարավային Սուդանում, Կուբայում, Հաիթիում ու այլ երկրներում:

Այս վարկանիշում հաջորդ տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է, որին մյուս աստղերից ավելի հաճախ որոնում են 21 երկրներում՝ այդ թվում Իսպանիայում, Մարոկկոյում ու Ալբանիայում:

Հաջորդը Նիքի Մինաժն է՝ 6 երկրներում: Երգչուհուն հաջորդում է նրա գործընկերուհի Ռիհաննան, որը հետաքրքրում է երեք ոչ մեծ պետությունների՝ Մադագասկարի, Նոր Կալեդոնիայի ու Վանուատուի օգտատերերին: 



© NEWS.am STYLE