Քլոե Քարդաշյանը՝ էրոտիկ ֆոտոշարքում

15:10   23 դեկտեմբերի, 2015

Եվ այսպես, եթե առավոտյան Քլոե Քարդաշյանն իր երկրպագուներին ուրախացրել էր նոր ֆոտշարքի մեկ լուսանկարով, ապա հիմա հեռուստաաստղի կայքում դրանցից մի քանիսն են հայտնվել:

31-ամյա Քլոեն հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնցում ամբողջովին մերկ է:

Հեռուստաաստղի լոուսանկարներն արվել են Սեն Բարթելեմի արեւադարձային կղզում, որտեղ աստղը հանգստանում էր օգոստոսին:

Լողավազանում արված լուսանկարների հեղինակը հանրահայտ լուսանկարիչ Մարք Ռոզենթալն է:

Ավելի վաղ հեռուստաաստղը նշել էր, որ ինքն իրենից նման համարձակություն չէր սպասում, չէ՞ որ ոչ այդքան վաղուց աստղն ինտերնետում վստահեցնում էր, որ պատրաստ չէ մերկ ոճի ֆոտոսեսիաների:

Աղբյուրը՝ USMagazine



© NEWS.am STYLE