Քանյե Ուեսթը կմասնակցի American Idol շոուին. երգիչն անցել է նախնական փուլը

12:04   24 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի սկզբին համացանցում հայտնվել է American Idol շոուի նոր եթերաշրջանի նախնական եսահոլովակը. շոուի հաջորդ եթերաշրջանը կցուցադրվի 2016-ի հունվարին: Մրցույթի երկրպագուներին ուրախացրել է այն տեղեկությունը, որ շոուին մասնակցելու է Քանյե Ուեսթը: Հիշեցնենք, որ ժյուրիում Ջենիֆեր Լոփեսն է, Կիթ Ուրբանը ու Հարրի Քոննիկը:

Իսկ հիմա համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ, որը տեղեկացնում է, որ Քանյեն անցել է նախնական լսումների փուլը ու ստացել շոուին մասնակցելու «ոսկյա տոմս»:

«Ես Քանյե Ուեսթն եմ Չիկագոյից»,- այսպես է սկսվում տեսահոլովակը:

Նշենք, որ ամուսնուն կուլիսների հետեւում անհամբերությամբ սպասում էր Քիմ Քարդաշյանը:

«Ես հավատում եմ նրա հաջողությանը»,- ասել էր հայուհին:

Թե ինչ ու ինչպես է ներկայացրել ռեփ երգիչը նախնական լսումներում, հայտնի կդառնա հունվարի սկզբին:

«Ես պրոդյուսեր եմ: Ես միշտ ցանկացել եմ լինել ռեփ երգիչ, բայց ոչ ոք չէր հավատում, որ դա ինձ կհաջողվի»,- ասում է տեսահոլովակում Քանյե Ուեսթը:



© NEWS.am STYLE