12:24 24 դեկտեմբերի, 2015ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի Հավայան կղզիներում էր, որտեղ զբոսանքի ժամանակ «հանդիպել է» մի երիտասարդի, որը քարոզում էր մարիխուանայի օրինականացումը, հայտնում է TMZ–ը:
ԱՄՆ նախագահն իր թիկնապահների հետ միասին զբոսնում էր: Տեսնելով փողոցում կանգնած մի երիտասարդի՝ բարեւել էր նրան, սեղմել նրա ձեռքը, որից հետո երիտասարդը նրան ասել էր. «Այնուամենայնիվ օրինականացրեք այն մինչեւ պաշտոնից հեռանալը», ինչին ի պատասխան Օբաման ծիծաղել է:
Կայքը նշում է, որ նախագահ Օբաման պատանեկության տարիներին սիրում էր «զվարճանալ» խոտերով, բայց հետո մեկընդմիշտ հրաժեշտ է տվել այդ սովորությանը եւ հիմա նախագահն իր դուստրերին կոչ է անում նույնիսկ չփորձել նման բան: