Ադելը մորը բնակարան է նվիրել Լոնդոնում

14:12   4 փետրվարի, 2013

Հայտնի երգչուհի Ադելն իր մորը՝ Փենի Էդքինսին, ի նշան երախտապարտության իր երաժշտական կարիերային աջակցելու համար, բնակարան է նվիրել Լոնդոնի հարգի շրջաններից մեկում՝ Նոթինգ Հիլում։ «7 օրը»՝ վկայակոչելով The Daily Mirror-ին, հաղորդում է, որ բնակարանի արժեքը մեկ միլիոն դոլարից մի քիչ ցածր է։ Ադելն ինքն էլ նույն շրջանում բնակարան ունի։ Դրանից բացի, նա լոնդոնյան մեկ այլ շրջանում էլ բնակարան ունի, ինչպես նաեւ՝ Բրայթոնում եւ բնակարան է վարձակալում Բեւերլի Հիլզում։

Իսկ ահա Ադելի հոր հարաբերություններն աղջկա հետ այնքան էլ ջերմ չեն։ Իր հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ դստերը չի տեսել մոտ երկու տարի, եւ նրան թույլ չեն տալիս այցելել նաեւ թոռանը։



© NEWS.am STYLE