16:04 24 դեկտեմբերի, 2015Սուրբ ծնունդը նվերների ժամանակաշրջան է: Ռեփ երգիչ Tyga –ին «բռնացրել են» Լոս Անջելեսում այն ժամանակ, երբ նա ավտոսրահ էր մտնում: 26-ամյա երաժիշտն արագ դուրս է եկել սրահից ու գնացել Lamborghini Aventador-ի թեստ դրայվի:

Նշում են, որ արտիստը ավտոմեքենա է գնել 200 հազար դոլարով. հնարավոր է դա նվեր է Քայլին Ջենների համար:

Ավելացնենք, որ Քայլիի 18-ամյակին ռեփերը նրան Ferrari էր նվիրել:

Հիշեցնենք, որ արդեն մի ամիս է լուրեր են պտտվում այն մասին, որ զույգը բաժանվել է, սակայն նրանք դեռ պաշտոնապես չեն հաստատել այդ տեղեկությունը:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ X17Online