Ֆիլիպ Կիրկորովն ու Կոնստանտին Խաբենսկին տարվա արտիստներ են ճանաչվել

18:08   24 դեկտեմբերի, 2015

Ֆիլիպ Կիրկորովն ու Կոնստանտին Խաբենսկին տարվա արտիստներ են ճանաչվել, հայտնում է «Москва» քաղաքային լուրերի գործակալությունը՝ վկայակոչելով հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովին:

«Որպես տարվա դերասան ամենից հաճախ տվել են Կոնստանտին Խաբենսկու անունը (5%), նրանից շատ քիչ տարբերությամբ երկրորդ տեղում Սերգեյ Բեզրուկովն է, իսկ երրորդում՝ Դմիտրի Նագիեւը (3%):

Երաժիշտների վարկանիշում ավանդաբար առաջին հորիզոնականում Ֆիլիպ Կիրկորովն է (6%) ու Ստաս Միխայլովը (5%), իսկ երրորդ տեղում, հարցման արդյունքներով, առաջին անգամ Դմիտրի Խվորոստովսկին է (5%)»,- ասել է Ֆյոդորովը:



© NEWS.am STYLE