Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը իրենց նորածին որդուն մտադիր են մկրտել Երուսաղեմում

21:40   24 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 5-ին լույս աշխարհ է եկել հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի որդին՝ Սեյնթը։ Մինչ ամբողջ աշխարհը սպասում է փոքրիկի առաջին լուսանկարին, որի համար աշխարհահռչակ պարբերականները պատրաստ են միլիոնավոր դոլարներ վճարել, նոր եւ հետաքրքիր լուրեր են տարածվել։ Israel National News, վկայակոչելով Daily Mail-ին (որն էլ իր հերթին մեջբերում է անհայտ աղբյուրի), հայտնել է, որ աստղային զույգն իրենց նորածին որդուն մտադիր են մկրտել Երուսաղեմում։ 



© NEWS.am STYLE