Ադելի «25» ալբոմի վաճառքը ռեկորդներ է սահմանում

13:31   25 դեկտեմբերի, 2015

Բրիտանուհի Ադելի 2015 -ին թողարկված ալբոմն արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ համաշխարհային ալբոմային հիթ շքերթի առաջին տեղում է:

Անցած շաբաթ «25» ալբոմի տպաքանակը կազմել է 1 մլն 892, ինչը 10 հազարով ավելի է դրա նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Նշենք, որ համաշխարհային հիթ շքերթում գտնվելու չորս շաբաթների ընթացքում Ադելը վաճառել է իր ալբոմի 11 մլն 727 հազար կրկնօրինակ: Նշանակում է,  որ ձայնասկավառակն ինքնաբերաբար դառնում է 2015-ի ամենաշատ վաճառված ալբոմը:

Երկրորդ ու երրորդ հորիզոնականները (ինչպես եւ մեկ շաբաթ առաջ) զբաղեցրել են Coldplay խումբը՝ «A Head Full Of Dreams» ալբոմով, եւ Ջասթին Բիբերը՝ իր «Purpose» կոչվող վերջին ստուդիայական ձայնասկավառակով՝ վաճառելով 395 ու 366 հազար կրկնօրինակ համապատասխանաբար:

Ներկայացնենք անցած շաբաթվա ամենաշատ վաճառված տասը ալբոմները.

1. Adele – 25 (1 մլն.. 892 կրկնօրինակ )

2. Coldplay — A Head Full Of Dreams (359 հազար կրկն.)

3. Justin Bieber – Purpose (366 հազար կրկն.)

4. Exo — Sing For You (Korean+Mandarin Version) (228 հազար կրկն.)

5. One Direction — Made In The A.M. (177 հազար կրկն.)

6. Back Number – Chandelier (173 հազար կրկն.)

7. Michael Buble — Christmas (156 հազար կրկն.)

8. Elvis Presley & Royal Philharmonic Orchestra — If I Can Dream (152 հազար կրկն.)

9. Pentatonix — That’s Christmas To Me (147 հազար կրկն.)

10. Helene Fischer – Weihnachten (136 հազար կրկն.)

Աղբյուր՝ Apelzin



© NEWS.am STYLE