Tiffani-ից նվեր 2 մլն դոլարով

20:26   4 փետրվարի, 2013

Բոլոր սիրահարների օրվա կապակցությամբ Tiffany ոսկերչական բրենդը շքեղ ու թանկարժեք մի զարդ է ստեղծել։ Ըստ РБК-ի, տանձանման 2,11կարատանոց վարդագույն ադամանդից մատանի՝ տեղադրված պլատինե շրջանակի մեջ ու սպիտակ ադամանդներով պատված։

Tiffany –ն նաեւ առաջարկում է Soleste collection հավաքածուն երկու տարբերակով պատրաստված կախազարդով ու մատանիով. սպիտակ ադամանդով ու պլատինից եւ 18 կարատանոց վարդագույն ոսկուց։

Դրանից բացի, ոսկերչական տունն ուրախացնում է Tiffany Yours collection հավաքածուով, որում ներկայացրել է 18 կարատանոց դեղին ու սպիտակ ոսկյա զարդեր։

Պենք է նեշել, որ 2 մլն դոլար արժողությամբ Tiffany-ի մատանին միանգամայն արժեքավոր նվեր կլինի։ Սակայն կատարելությունը սահման չունի. այս գնի զարդը կարող է միանգամայն էժանագին թվալ 70մլն դոլար արժողությամբ մատանու հետ համեմատելիս։



© NEWS.am STYLE