Ջիջի Հադիդը ցույց է տվել իր հինայի դաջվածքը. «Ես պաղեստինուհի եմ ու հպարտ եմ դրանով»

14:38   25 դեկտեմբերի, 2015

Սուպերմոդել Ջիջի Հադիդը, ինչպես հայտնի է հոր (Մոհամեդ Հադիդ) կողմից պաղեստինյան արմատներ ունի (մոդելի մայրը հոլանդուհի մոդել է): 20-ամյա գեղեցկուհին իր Instagram–ում որոշել է երկրպագուներին հիշեցնել իր արմատների մասին: Ջիջին ժամանակ է անցկացրել իր ընկերուհիների հետ, որոնք նրա հետ միասին իրենց ձեռքերը նախշել են հինայի դաջվածքներով:

«Այս տոն օրերին ընկերներով հավաքվելը շատ հաճելի է։ Մեր ընկերությունը հավերժ է:  Մեր սրտերում այս տոնական օրերին այնքան շատ սեր կա: Եվ մինչ դուք «կհարձակվեք» ինձ վրա ձեր մեկնաբանություններով՝ հիշեք իմ ազգանունը՝ Հադիդ։ Ես պաղեստինուհի եմ ու հպարտ եմ դրանով»,- ստորագրել է աղջիկն իր լուսանկարը:



© NEWS.am STYLE