19:06 25 դեկտեմբերի, 2015«Գահերի խաղ» 2015 թ. լավագույն սերիալն է ճանաչվել IMDb պորտալի վարկածով: Վարկանիշը կազմելիս հիմք է ընդունվել հետեւյալ ցուցանիշը՝ կայքում այս կամ այն հեռուստաշոուի էջի դիտումների քանակը համակարգիչների ու բջջային հեռախոսների միջոցով:
Եվ այսպես, «Գահերի խաղը» սերիալը երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում, քանի որ այն կայքի օգտատերերի շրջանում ամենապահանջված սերիալն է:
Լավագույն տասնյակը հետեւյալ տեսքն ունի.

«Քայլող մեռյալները»
«Նետ»
«Սորվիգոլովա»
«Նարկո»

«Սարսափների ամերիկյան պատմությունը»
«Նարնջագույնը սեզոնի հիթն է»

«Վախեցեք քայլող մեռյալներից»
«Իսկական դետեկտիվ»

«Ֆլեշ»