16:39 25 դեկտեմբերի, 2015Ջանեթ Ջեքսոնը ստիպված է եղել հետաձգել իր Unbreakable Tour շրջագայությունը։ Ջեքսոնն ինքն է հայտնել այն մասին, որ ստիպված է մինչեւ գարուն հետաձգել իր շրջագայությունը:

Երգչուհին հայտնել է, որ իրեն պետք է վիրահատեն, բայց չի բացատրել թե հատկապես ինչ վիրահատության մասին է խոսքը ու երկրպագուներին խնդրել է չմտահոգվել այդ կապակցությամբ:

«Սիրելիներս... Շնորհավորում եմ բոլորիդ ու յուրաքանչյուրիդ Սուրբ ծնունդը: Ինձ պետք է, որ դուք իմանաք՝ բժիշկս ինձ ասել է, որ ես պետք է մոտ ժամանակներս վիրահատություն անեմ: Ես շատ եմ ափսոսում, բայց պետք է Unbreakable Tour շրջագայությունը մինչեւ գարուն հետաձգեմ: Խնդրում եմ, աղոթեք ինձ համար», - գրել է երգչուհին իր Instagram-ում: