18:07 25 դեկտեմբերի, 2015Համաշխարհային լրատվամիջոցները դեկտեմբերի սկզբին գրել էին նյույորքցի մի աղջկա մասին, որը հրդեհի հետեւանքով կորցրել էր իր ընտանիքին եւ հիմա բազմաթիվ սուրբծննդյան բացիկ-նամակներ է ստանում ամբողջ աշխարհից, հայտնում է TMZ–ը:

Ութ տարեկան Սաֆիր Թերրին երեք տարի առաջ իր տանը բռնկված հրդեհի ժամանակ կորցրել էր իր հորը ու երեք կրտսեր եղբայրներին ու քույերին: Բացի դրանից հենց ինքը՝ 5- ամյա աղջիկը մարմնի 75 տոկոսի այրվածք էր ստացել: Նրան հաջողվել է ողջ մնալ, քանի որ հայրը նրան փակել էր իր մարմնով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տունը միտումնավոր էին հրկիզել:
Աղջիկը ստիպված է եղել մի քանի վիրահատություն տանել, նա կորցրել է ոտքն ու ձեռքը: Հիմա Սաֆիրը ապրում է իր մորաքրոջ՝ Լիզ Դոլդերի հետ, աղջիկը անհամբերությամբ սպասում էր տոներին: Այս տարի մորաքույրը որոշել էր երեխային անակնկալ անել ու տոնածառի վրա հարյուր շնորհավորական բացիկ կախել: Նա Facebook –ում տեղադրել էր աղջկա պատմությունը ու խնդրել, որ աղջկան բացիկներ ուղարկեն:

Բեյոնսեն նույնպես իր կողմից նվեր էր ուղարկել աղջկան: Երգչուհին ուղարկել էր նվերը մեկ շաբաթ առաջ՝ խնդրելով որ ընտանիքի անդամները այն աղջկան տան Սուրբ ծննդյան օրը:

Հայտնի է, որ Թերրին պաշտում է երգչուհուն, որը նվերից բացի աղջկան երկու տող էլ էր գրել:

«Սա ողջ մնացած Սաֆիրի համար է: Դու մեզ շատ ես ոգեշնչում։ Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ»: