Թուրքիայում չէին հանդուրժում իմ ներկայությունը. Էմիր Կուստուրիցա

14:49   25 դեկտեմբերի, 2015

Աշխարհահռչակ սերբ կինոռեժիսոր, երաժիշտ եւ դերասան Էմիր Կուստուրիցան Երեւանում է, որտեղ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կայանալու է սիրված արտիստի համերգը No Smoking Orcհestra-ի հետ։

Սակայն մինչ սպասված երաժշտական իրադարձությունը, երաժիշտը հանդիպել է լրագրողների հետ եւ պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի։

«Հաճելի է գտնվել մի երկրում, որի հետ շատ նմանություներ ունենք։ Դուք շատ միասնական եք եւ ի տարբերություն Սերբիայի՝ Հայաստանը կարողացել է ցեղասպանության հարցերում որոշակի ճանաչման հասնել»,-նշում է Կուստուրիցան։

Ինչպես հայտնի է՝ իր դիրքորոշումների պատճառով աշխարհահռչակ ռեժիսորն անցանկալի մարդ է համարվում Թուրքիայում․

«Թուրքիայում չէին հանդուրժում իմ ներկայությունը, իսկ երբ հեռացա այնտեղից, մի շվեյցարացի ռեժիսորի նմանեցրին ինձ եւ դաժան ծեծի ենթարկեցին»,-հիշում է նա։

Հարցին՝ արդյոք չի պատրաստվում Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարել, Կուստուրիցան պատասխանեց․

«Կինոյի հարցում խոստումներ շատ եմ տալիս, բայց ֆիլմ նկարահանելու համար նախ պետք է հավանեմ դրա շարադրանքը, թիմը, իսկ հետո նոր անցնեմ գործի։ Հնարավոր չէ ուղղակի մտածել եւ նկարել ֆիլմ։ Պետք է գտնել դրա ճիշտ սյուժեն եւ խորությունը»։

Սյունե Առաքելայն



© NEWS.am STYLE