Էմիր Կուստուրիցան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (ֆոտո)

15:05   25 դեկտեմբերի, 2015

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ժամանել է Հայաստան։ Ռեժիսորը No Smocking Orchestra-ի հետ համերգ է տալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Կասկած չկա, որ հիանալի եւ բարձրակարգ համերգ է լինելու։

Այսօր կեսօրին ռեժիսորը հանդիպել է լրագրողների հետ, իսկ դրանից հետո այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Հուշահամալիրից հեռանալիս լրագրողները խնդրել են Կուստուրիցային իր խոսքն ուղղել հայ ազգին։ Ռեժիսորը հայերին մաղթել է մնալ այնքան խելացի, ինչպես հիմա են, եւ լինել հաջողակ։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 

 



© NEWS.am STYLE