Քիմ Քարդաշյանի առաջին հայտնությունը որդու՝ Սեյնթի ծնունդից հետո

11:15   26 դեկտեմբերի, 2015

Սեյնթի ծնունդից հետո մենք Քիմին դեռ չենք տեսել: Դեկտեմբերի 24-ի լույս 25 ի գիշերը Քրիս Ջենները ավանդական սուրբծննդյան հավաքույթ էր կազմակերպել, որին ներկա էին Քարդաշյան- Ջեններ ընտանիքի բոլոր անդամները: 

Ու եթե Քայլի Ջենները արդեն մի շարք լուսանկարներ է հրապարակել հավաքույթից, ապա ընտանիքի ընկեր Ջոնաթան Չեբանն էլ իր Instagram–ում հրապարակել է Քիմի հետ լուսանկար:

Լուսանկարն արված է ֆոտոխցում:

Քիմի ու նրա դուստր Նորթի հետ եւս մեկ լուսանկար էլ ընտանիքի ընկերուհի Բրիթնի Գասթինոն է հրապարակել:



© NEWS.am STYLE