Դուեյն «Ժայռ» Ջոնսոնի եւ նրա հայուհի սիրեցյալ Լորեն Հեշիանի սուրբծննդյան տեսագրությունը՝ իրենց դստեր հետ

13:18   26 դեկտեմբերի, 2015

Օրեր առաջ հոլիվուդյան դերասան Դուեյն «Ժայռ» Ջոնսոնն ու նրա սիրեցյալ Լորեն Հեշիանն դուստր են ունեցել: Աղջկան անվանակոչել են Ժասմին։ Դերասանն արդեն իր Instagram–ում հրապարակել է դստեր հետ լուսանկար, իսկ այժմ համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է դերասանը քնացնում իր երեխային:

«Նա շատ սիրունիկ է, բայց կարող է բոլորիս «հախից գալ»»,- մեկնաբանում է կադրի հետեւի ձայնը:

Նշենք, որ փոքրի Ժասմինը 43-ամյա դերասանի երկրորդ երեխան է։ Դուեյն Ջոնսոնն արդեն 14 տարեկան դուստր ունի՝ Սիմոնան, Դենի Գարսիայի հետ նրա նախորդ ամուսնությունից (1997-2008թթ):

Ի դեպ, Լորենը հանրահայտ թմբկահար Ջոն Թոմաս «Սիբ» Հեշիանի դուստրն է («Բոսթոն» խումբ): Ջոն Թոմասը հայկական արմատներ ունի ու Մասաչուսեթսում է ապրում:



© NEWS.am STYLE