15:15 26 դեկտեմբերի, 2015Քրիս Ջենների տանը կազմակերպված սուրբծննդյան ավանդական հավաքույթն աստիճանաբար անակնկալներ է մատուցում: 18-ամյա Քայլի Ջենները երեկ առաջին լուսանկարներն է տեղադրել միջոցառումից, իսկ հետո հավաքույթի հյուրերը ցույց են տվել Քիմ Քարդաշյանի հետ լուսանկարներ։ Փաստորեն, այդ գիշեր Քիմն առաջին անգամ էր ծննդաբերությունից հետո ներկայացել լայն հասարակությանը:

Իսկ հիմա էլ հայտնի է դարձել որ այդ նույն ռեփ երգիչ Tyga-ն իր նախկին (կամ գուցե՞արդեն նորից ներկա) ընկերուհուն՝ Քայլի Ջեններին, հսկայական ադամանդյա մատանի է նվիրել (չնայած կարծես Lamborghini էր ծրագրում): Ճիշտ է լրատվամիջոցներն արդեն մեկ ամիս է գրում են 26-ամյա ռեփ երգչի ու Քայլի Ջենների բաժանվելու մասին, բայց ըստ երեւույթին երաժիշտը որոշել է վերականգնել կապը:

Հավաքույթին զույգին «բռնացրել են» համբուրվելիս:

Հետո Քայլին իր Instagram-ում տեղադրել է մատանու լուսանկարը: Համացանցում արդեն սկսել են խոսել աղջկա նշանադրության մասին:
Մոտ կանգնած աղբյուրների հաղորդագրություններով՝ զույգն աստիճանաբար վերականգնում է հարաբերությունները:
Աղբյուր՝ Daily Mail