Վենետիկում մեկնարկել է ավանդական կառնավալը (ֆոտո)

15:42   4 փետրվարի, 2013

Վետիկում մեկնարկել է ավանդական կառնավալը։ Newsru.com-ը, վկայակոչելով Euronews-ին, նշում է, որ այն սկսվել է «Հրեշտակի թռիչքից»՝ Սուրբ Մարկոսի զանգակատան վրայից երիտասարդ կնոջ թռիչքը նրա հայտնվելուն սպասող բազմահազար ու գունագեղ ամբոխի մեջ։ Այս անգամ կառնավալի հրեշտակն է 20-ամյա Մարթա Ֆինոթոն։ Վենետիկուհին The Telegraph-ին պատմել է, որ ամենաուժեղ ապրումն ունեցել է այն ժամանակ, երբ իր հայտնվելուն պես ամբոխը սկսել է ծափահարել, ու ավելացրել է, որ հպարտ է կառնավալի հրեշտակ լինելու պատվին արժանանալու համար։

Վենետիկյան կառնավալն այս տարի կանցնի «Ապրիր գունավոր» կարգախոսով։ Կազմակերպիչները պնդում են, որ գույների մեծ մասը կնեկայացվեն իրենց երանգների բազմազանությամբ։

Հրեշտակի թռիչքից բացի, մասնակիցներին սպասվում է «Մարիաների շքերթը», որին մասնակցում են 12 վենետիկուհի, ինչպես նաեւ լավագույն դիմակի գլխավոր մրցույթը, որն ընտրում են վերջին օրը։ Իսկ տոնակատարությունը կավարտի գոնդոլների «լուռ թիավարությունը» Մեծ ջրանքով։



© NEWS.am STYLE