Ցանցավոր բլիթներ պատրաստելու գաղտնիքը

19:09   27 դեկտեմբերի, 2015

Ամանորին բոլորն են բլիթներ պատրաստում, քանի որ դրանք տոնական սեղանի անբաժանելի մասնիկն են: Իհարկե, հայ կանանց բլիթներ պատրաստելու բաղադրատոմս ներկայացնելը անմտություն է, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչպես կարելի է ցանցավոր բլիթներ ստանալ: Եթե ցանկանում եք այս տարի Ամանորին սովորական բլիթների փոխարեն ավելի գեղեցիկ եւ յուրօրինակ բլիթներ պատրաստել, առաջարկում ենք հետեւյալ պարզ եւ արագ եղանակը:

Անհրաժեշտ բաղադրիչներն  են՝

1 բաժակ կեֆիր

1 բաժակ ալյուր

1 ձու

1/3 թ.գդ. սոդա

½ բաժակ եռացրած ջուր

1 ճ.գդ. բուսական յուղ

1 ճ.գդ. շաքարավազ

1/3 թ.գդ. աղ

Պատրաստման եղանակը՝

1. Անհրաժեշտ է կեֆիրը, ձուն, շաքարավազը եւ ալյուրը միասին խառնել:

2. Եռացրած ջրի մեջ հարկավոր է լցնել սոդան, խառնել եւ խմոր հունցել:

3. Ամեն ինչ եւս մեկ անգամ մի լավ խառնելուց հետո պետք է մոտ 10 րոպե թողնել:

4. Ստացված զանգվածին անհրաժեշտ է նաեւ ավելացրել բուսական յուղն ու կրկին խառնել:

5. Արդեն կարելի է պատրաստել բլիթները բուսական յուղով պատված թավայի մեջ:

 

Ներկայացրեց՝ Յանա

Աղբյուրը՝ AdMe.ru

 

 



© NEWS.am STYLE