Հայաստանում բեյսփառատոնի կազմակերպիչ Գլեբ Վորեվոդին. Շատ կցանկանայի, որ միջոցներ գտնվեին ձեր հազվագյուտ եկեղեցիները վերականգնելու համար

12:18   3 հունվարի, 2016

Հայաստանում՝ Տաթեւի ճոպանուղում 2016 թ. հունիսին բեյսփառատոն կկազմակերպվի (երբ հավաքվում են ինչ -որ խելագարներ ու սարսափելի բարձրությունից ցատկում ինչ որ տեղ՝ անդունդ (մի վախեցեք՝ օդապարիկով են ցատկում) Դեկտեմբերի կեսերին հայտնվել էր համացանցում փորձնական ցատկերով տեսագրություը:
NEWS.am STYLE –ը զրուցել է այն յուզերի հետ, որը համացանցում տեղադրել էր այդ տեսագրությունը: Ադ յուզերը Գլեբ Վորեվոդինն է՝ բեյսփառատոնի կազմակերպիչներից մեկը:

-Գլեբ, ինչո՞ւ եք հենց Հայաստանը ընտրել այս փառատոնն անցկացնելու համար: Քանի՞ փորձնական թռիչք եք արել ու ինչ տպավորություն եք ստացել մեր երկրից:

-Ես Հայաստան մեկ անգամ էլ էի այցելել՝ ամռանը ընտանիքիս հետ հանգստանում էինք այստեղ, մեքենայով շրջում էիք եկեղեցիներով ու տեսա Տաթեւի ճոպանուղին: Հենց այդ ժամանակ էլ առաջացավ բեյսփառատոն կազմակերպելու մտահղացումը: Ակնկալվում է, որ առնվազն հարյուր մասնակից կլինի: Այնպես որ շատ հետաքրքիր է լինելու:
Ինձ կովկասն առհասարակ դուր է գալիս: Սա իմ առաջին էքստրեմալ նախագիծը չէ Կովկասում ու Անդրկովկասում:

Ես ոչ միայն այս փառատոնի, այլեւ Ինգուշեթիայի փառատոնի կազմակերպիչն եմ, որն արդեն երրորդ տարին է անց է կացվում:

- Ինչքա՞ն ժամանակ եք բեյսով զբաղվում: Ի՞նչն է ձեզ գրավել ու ինչպե՞ս եք հայտնվել էքստրիմի այս տեսակում:

Ես արդեն 10 տարի բեյս եմ ցատկում: Բեյսջամփինգում ինձ դուր է գալիս էքստրիմի ու ճամփորդությունների համատեղումը: Նաեւ իսկական թռիչքի աննկարագրելի զգացողությունը:

- Ի՞նչ կմաղթեիք Հայաստանին նոր տարում:

- Հայաստանին ու նրա բոլոր բնակիչներին մաղթում եմ մնալ նույնքան բարեհամբույր ու բարի, որքան ես նրանց ճանաչել եմ 2015 թ: Նաեւ շատ կցանկանայի, որ միջոցներ գտնվեին ձեր հազվագյուտ եկեղեցիները վերանորոգելու համար:



© NEWS.am STYLE