Ավետ Բարսեղյանն ամուսնացել է. Նրա առաջին գրառումը ամուսնությունից հետո

11:02   27 դեկտեմբերի, 2015

Հայտնի հաղորդավար, բազմաթիվ հիթային երգերի հեղինակ Ավետ Բարսեղյանը եւ նրա ընտրյալ Անի Քաթաբյանն ամուսնացել են: Զույգն ամուսնացել է դեկտեմբերի 25-ին` Անիի ծննդյան օրը: Այս մասին տեղեկանում ենք Անիի Facebook–յան էջին հայտնված բազում շնորհավորանքներից:

 

Նշենք, որ Անին աշխատում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում:

Ի դեպ, ժամեր առաջ Ավետը Instagram–ի իր էջում տեղադրել է այս խորհրդավոր լուսանկարը եւ գրել.

«Արթնացի՛ր ,իմ սիրտ՝ Արև է»:

Լուսանկարները՝ Անի Քաթաբյանի եւ Ավետ Բարսեղյանի Facebook–յան էջերից



© NEWS.am STYLE