Փարիզի կանայք կարող են զբոսնել տաբատներով

16:49   4 փետրվարի, 2013

Այսուհետ Փարիզում ապրող եւ Փարիզ այցելած կանայք կարող են հանգիստ զբոսնել տաբատ հագած՝ առանց ոստիկանությունից զգուշանալու։ Ըստ «Вести.RU»-ի, Ֆրանսիայի՝ կանանց իրավունքներով նախարար Նաջաթ Վալո-Բելքասեմը չեղյալ է հայտարարել օրենքը, որն արգելում էր Փարիզի կանանց հասարակական վայրերում տաբատ կրելը։ Նախարարի խոսքով, այդ օրենքը հակասում էր Ֆրանսիական սահմանադրությամբ ամրակցված կանանց եւ տղամարդկանց հավասարության սկզբունքին։

ԻՆՏԵՐՖԱՔՍԸ նշում է, որ ըստ օրենքի կանայք տաբատ կարող էին կրել միայն ձիավարելիս կամ հեծանիվ քշելիս կամ էլ հատուկ թույլտվություն ստանալուց հետո։ Հակառակ դեպքում կնոջը ցանկացած պահին կարող էր ձերբակալել ոստիկանությունը։ Թեեւ հասկանալի է, որ այս օրենքն արդեն վաղուց չէր կիրառվում, կանաց իրավունքների համար պայքարողները փորձում էին այն չեղչյալ հայտարարել։



© NEWS.am STYLE