Իրինա Շեյքին ու Բրեդլի Քուփերին «բռնացրել են» Մալիբուում միասին ընթրելիս

11:32   28 դեկտեմբերի, 2015

Շատ վաղուց պապարացիները միասին չէին բռնացրել Իրինա Շեյքին ու Բրեդլի Քուփերին:

Երեկ զույգը միասին ընթրել է Մալիբուում ճապոնական Nobu հանրահայտ ռեստորանում: Ճիշտ է պապարացիները այդ պահին չէին կարողացել նրանց միասին լուսանկարել, սակայն ավտոկայանատեղիում զույգն այնուամենայնիվ հայտնվել էր համառ լուսանկարիչների տեսադաշտում:

Չնայած Բրեդլի Քուփերին չի հաջողվել թաքնվել նրանցից նաեւ հաջորդ առավոտյան, երբ դերասանը Studio City թենիսի մարզադաշտ էր գնացել՝ թենիս խաղալու:

 

 Նյութը եւ լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE