12:35 30 դեկտեմբերի, 2015Արմատներով մշեցի Լյուդմիլա Մկրտչյանը, ապրելով Ռուսաստանի Դաշնությունում, արդեն երկար տարիներ պատվով է ներկայացնում հայ ազգային պարը։
Ըստ պարուհու՝ ազգային պարի միջոցով կարելի է աշխարհին փոխանցել ազգի ողջ մշակույթն ու պատմությունը։ 2014-ին հենց նա ներկայացրեց Հայաստանը Մոսկվայում տեղի ունեցած Պարի համաշխարհային XI-րդ օլիմպիադայում և գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը «Ժողովրդական պար» անվանակարգում։
Ձեզ ենք ներկայացնում ժողովրդական պարերի աշխարհի եւ Եվրոպայի երկակի չեմպիոն, հայուհի Լյուդմիլա Մկրտչյանի բացառիկ հարցազրույցը NEWS.am STYLE-ին, որտեղ պարուհին պատմում է իր արմատների, ՌԴ-ում իր գործունեության, Պարի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնելու եւ այլնի մասին։
Շուշան Պողոսյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի