Հայտնի ռուս հաղորդավարուհի Վիկտորիա Բոնյային կասկածում են էսկորտ ծառայություններ մատուցելու մեջ

15:09   28 դեկտեմբերի, 2015

Հանրահայտ ռուս հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, մոդել եւ «Дом 2» ռեալիթի շոուի նախկին մասնակից Վիկտորիա Բոնյան հերթական սկանդալի մեջ է հայտնվել:

Այժմ Բոնյան ապրում է Մոնակոյում՝ խոշոր բիզնեսմեն Ալեքս Սմերֆիթի որդու հետ,  դաստիարակում է դուստր Անջելինային, հաճախ հյուրընկալվում միջոցառումների, մասնակցում զանազան հեռուստահաղորդումների, իսկ նրա Instagram –ն ավելի քան երեք միլիոն բաժանորդ ունի:

Ու եթե օգոստոսին Բոնյան խայտառակվել էր այն տեսագրության համար, որտեղ նրան արտաքուստ շատ նման մի աղջիկ լոգարանում մաստուրբացիայով էր զբաղված, ապա այս անգամ պոռնոպրոդյուսեր Աելքսանդր Վալովը պատմել է այն մասին, թե ինչ է արժեցել «Дом 2»-ի նախկին մասնակցի հետ ժամադրությունը:

Վալովը վստահեցնում է, որ շոուի բոլոր մասնակիցները նախագծից հեռանալուց հետո գնացել են աշխատելու էսկորտ ծառայությունների գործակալությունում: Վալովը հայտնել է, որ Վիկտորիա Բոնյան նույնպես բացառություն չի եղել:

Տղամարդը նաեւ ասել է, որ տասնհինգից քսան հազար եվրո է պետք վճարել հեռուստավարողի հետ ժամադրության համար:

«Էսկորտ բիզնեսով նա զբաղվել է իր կարիերայի սկզբում, մեջտեղում ու վերջում»,- մեջբերում է Վալովին «Дни»՝ վկայակոչելով «Российский диалог»-ին: Պրոդյուսերի խոսքով, Վիկտորիան ծննդաբերությունից հետո է հեռացել գործակալությունից:

«Ծննդաբերածներին էսկորտ բիզնեսում չեն պահում»,- պարզաբանել է նա:



© NEWS.am STYLE