13:20 28 դեկտեմբերի, 2015Հայ հայտնիներից Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը եւ Արսեն Գրիգորյանը օրեր առաջ հրաշալի ժամանակ են անցկացրել միասին։ Նրանք օդապարիկով երկինք են բարձրացել եւ Արարատ լեռան, Գառնու տաճարի ամբողջ գեղեցկությամբ հիանալուց բացի, շամպայն են խմել բաց երկնքում։



«Ամանորը լի է հրաշքներով, հաճախ ամենահուսահատ ու անել վիճակում բացվում է նոր դուռ, հույսի շող, որը դառնում է մե՜ծ լույս ու պարուրում քեզ երջանկությամբ։ Միայն հավատալ է պետք։ Ամանորյա հրաշք էր օդապարիկով հասնել Երկնքին՝ իր վեհաշուք մեծությամբ տեսնել Լյառը Մասիս, լողալ մայրամուտի գույների մեջ, արծվի թռիչքից տեսնել Գառնո տաճարն իր ամբողջ հմայքով, օդապարիկում 840մ բարձրության վրա շնորհավորել Ամանորն ու Սբ. Ծնունդը, ևս մեկ անգամ փառավորել Տիրոջը իր ծնունդի ու մեզ տված Հրաշք Հայաստան աշխարհի համար։
Թող Նոր Տարում իրականան բոլոր երազանքները..... ։)))»,- Facebook-ում հիացմունքով գրել է Նազենին։
Վայելք՜՜՜ Մենք այսօր օդերում էինք.......#SofiMkheyan #NazeniHovhannisyan #ArsenGrigoryan
Posted by Sofi Mkheyan on Sunday, 27 December 2015
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սոֆի Մխեյանի Facebook-յան էջից