Քլոե Քարդաշյանը գնացել է հիվանդանոց` Լամար Օդոմի մոտ

16:10   28 դեկտեմբերի, 2015

Անցյալ շաբաթ դրական լուրեր են տարածվել Քլոե Քարդաշյանի ամուսնու՝ Լամար Օդոմի մասին: Օդոմը վերջապես սկսել է ինքնուրույն քայլել հիվանդանոցում: Նշվում է, որ բասկետբոլիստն առանց հենակների երեք-չորս քայլ է արել։

Այժմ հայտնի է դարձել, որ Սուրբ Ծննդից անմիջապես հետո Քլոե Քարդաշյանը ամուսնու մոտ հիվանդանոց է գնացել: Ինչպես գրում է TMZ-ն, Քլոեն հետ է կանչել ամուսնալուծության փաստաթղթերը, բայց ամեն տեղ պնդում է, թե իր ապագան բասկետբոլիստի հետ չի տեսնում։ Պարզապես օգնում է նրան: 

Իմիջիայլոց, Քլոեն չի «երեւում» եւ իրեն չի  գովազդում սոցցանցերում, երբ ամուսնու մոտ հիվանդանոց է գնում: Եվ պապարացիները ոչ մի կերպ չեն կարողանում «որսալ» նրան, երբ նա այցելում է Լամարին։

Հիշեցնենք, որ բասկետբոլիստը վերականգնվում է Լոս-Անջելեսի  հիվանդանոցում այն բանից հետո, երբ նրան առանց գիտակցության գտան Նեւադայի անառականոցում։ Լամար Օդոմը եւ վիագրա, եւ կոկային էր օգտագործել, ինչի մասին շտապօգնությանը հայտնել էին հասարակաց տան մարմնավաճառները:    

 



© NEWS.am STYLE