70 տարեկանում մահացել է Motorhead խմբի լիդեր Լեմմի Քիլմիսթերը

09:45   29 դեկտեմբերի, 2015

70 տարեկանում քաղցկեղից մահացել է բրիտանական Motorhead ռոք խմբի լիդեր Լեմմի Քիլմիսթերը, հայտնում է TMZ –ը: Լեմմին իր հիվանդության մասին երկու օր առաջ էր իմացել: 

Քիլմիսթերը նվագում ու երգում էր խմբում դրա հիմնադրման պահից սկսած՝ 1975 թվականից: Բաս կիթառահար ու վոկալիստ Քիլմիսթերը խմբի սկզբնական կազմի միակ մասնակիցն էր: Իր պատմության ընթացքում կոլեկտիվը, որը համարում են հարդ ռոքի կամ մետալի ու նույնիսկ փանքի տարրերով ծանր ռոքնռոլի ներկայացուցիչ, 22 ստուդիայական ալբոմ է թողարկել:

Հիմնական հիթերն են համարվում Ace of Spades-ը, Overkill-ը и No Sleep 'Til Hammersmith-ը: 

Մեկ ամիս առաջ էլ մահացել էր Motorhead –ի նախկին հարվածային գործիքներ նվագողը՝ Ֆիլ Թեյլորը:

2015-ին Քիլմիսթերը թոքերի ինֆեկցիա էր տարել, որի պատճառով կոլեկտիվը ստիպված էր հետաձգել մի քանի ելույթ:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մահվան պահին նա վիդեոխաղով էր զբաղված:



© NEWS.am STYLE