Բասկետբոլիստ Ջեյմս Հարդենը «լքել է» Քլոե Քարդաշյանին

13:31   29 դեկտեմբերի, 2015

Քարդաշյանների ընտանիքի նորություններին չենք հասցնում հետեւել: Այս անգամ ուշադրության կենտրոնում հայտնվել է Քլոե Քարդաշյանին: Սուրբծննդյան հավաքույթից հետո Քլոեին տեսել են Լոս Անջելեսի հիվանդանոցում, որտեղ կոմայից հետո ուշքի է եկել նրա ամուսինը՝ Լամար Օդոմը: Ի դեպ, վերջինիս հետ Քլոեն որոշել է չբաժանվել, բայց միեւնույն ժամանակ հայտարարում է, որ իրենց հարաբերություններն ապագա չունեն:

Արդեն մեկ տարի է լրատվամիջոցները գրում են այն մասին, որ Քլոեին սիրահետում է ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ 26-ամյա Ջեմս Հարդենը, որը ելույթ է ունենում «Հյուսթոն Ռոքեթս» բասկետբոլային ասոցացիայի ազգային թիմի կազմում:

OK! magazine ամսագրի փոխանցմամբ՝ Ջեյմս Հարդենը «լքել է» Քլոեին. եվ հենց Սուրբ Ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին:

«Հարդենը որոշել է, որ բավական է: Այս ընտանիքի շուրջ չափից շատ է աղմուկը, Քլոեի մոտ անընդհատ տրամադրության տատանումներ են: Ջեյմսը հայտնել է Քլոեին, որ իրենք դեռ կարող են զվարճանալ, բայց ինքը լուրջ հարաբերություններ մտադիր չէ կառուցել»,- նշում է պարբերականի աղբյուրը:

Քլոեի համար դա իսկական հարված էր: Ջեյմսը դուր է գալիս ամբողջ ընտանիքին, ու չնայած ամբողջ գերդաստանը հույս ունի, որ Քլոեն դրան կվերաբերվի, ինչպես լավ ժամանցի, բայց հեռուստաաստղն ինքը դեռ չի որոշել, թե ինչ անի »,- հավելել է աղբյուրը:

E –ն էլ իր հերթին գրում է, որ Քլոեն օրերս հոգեբանության ութ գիրք է պատվիրել «ինչպես հաղթահարել սթրեսը», «ճանաչել ու դրսեւորել ինքդ քեզ», «դրական մտածողության ուժը» թեմաներով:

Ա՜խ այս Քարդաշյանները...



© NEWS.am STYLE