16:37 29 դեկտեմբերի, 2015Հոկտեմբերի կեսերին համաշխարհային պարբերականները գրում էին այն մասին, որ Բեն Աֆլեքը ու Ջենիֆեր Գարները ամուսնալուծվում են: Նշում էին, որ Ջենը ոչ մի կերպ չի ներել ամուսնու դավաճանություն իրենց երեխաների դայակ Քրիստին Ուզունյանի հետ:
Սակայն, ինչպես գրում է People-ը, Բեն Աֆլեքը ու Ջենիֆեր Գարները նորից նույն տանն են ապրում: Ճիշտ է, չի կարելի ասել, որ զույգը վերջնականապես հաշտվել է:

Աղբյուրի խոսքով, մինչ Ջենիֆերը երեխաների հետ ապրում է ամուսինների նախկին՝ լոսանջելեսյան առանձնատանը, Աֆլեքը բնակություն է հաստատել դրան կից՝ հյուրերի համար նախատեսված տնակում:
Այս տարօրինակ իրավիճակը երբեմն երկուսին էլ կաշկանդում է:
«Ակնհայտ է, որ նրանք իրար հետ շփվելիս երբեմն նյարդայնանում են: Եվ դա զարմանալի չէ: Սարսափելի իրավիճակ է, ապրել կողք կողքի, բայց միասին չլինել»:

Հիմա Բենն ու Ջենիֆերը փորձում են հարաբերությունները շտկել հանուն 10 -ամյա Վայոլեթի, 7-ամյա Սերաֆիմայի ու 3 տարեկան Սամուելի: Զույգը ընտանեկան խորհրդականի էր այցելում՝ ամուսնությունը փրկելու նպատակով: Բայց, ըստ ամենայնի, դա դեռ նրանց չի օգնել:
«Երկուսն էլ այս իրավիճակը տարօրինակ են համարում, բայց նրանք կարծում են, որ այսօրվա դրությամբ դա լավագույն լուծումն է: Նրանք անում են այն, ինչը լավ է երեխաների համար»,- հավաստիացնում է աղբյուրը: