Քիմ Քարդաշյանի եղբորը շտապ հիվանդանոց են տեղափոխել

10:02   30 դեկտեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանի եղբորը՝ Ռոբ Քարդաշյանին, շտապ հիվանդանոց են տեղափոխել, գրում է TMZ –ը:

28-ամյա Ռոբն անցած հանգստյան օրերին իրեն այդքան էլ լավ չէր զգում։ Ընտանիքն անհանգստացած էր այս կապակցությամբ ու Ռոբին տեղափոխել են Լոս Անջելեսի հիվանդանոց, որտեղ նրա մոտ շաքարախտ են ախտորոշել: Այս պահին Ռոբը դեռ հիվանդանոցում է:

Նշում են նաեւ, որ Ռոբը վերջին անգամ հանրությանը ներկայացել է 2015 թ. հունիսին: Հայտնի է, որ Ռոբը ճարպակալումով է տառապում։ Տղան կես տարի է սպորտով է զբաղվում ու դիետաներ պահում, որպեսզի նիհարի:



© NEWS.am STYLE