Քանյե Ուեսթը՝ «Մոլորակի ամենաոճային տղամարդ-2015»-ն ըստ GQ -ի

11:02   30 դեկտեմբերի, 2015

Քանյե Ուեսթը 2015 թ. ամենաոճային տղամարդն է ճանաչվել ըստ GQ –ի: Քանյեն ամենաոճայինն է դարձել երկրորդ տարին անընդմեջ, գրում է Daily Mail-ը:

«Ամենաոճային» կոչման համար քվեարկությունը սկսվել է երեկ, ու ձայներ հավաքելու հարցում 38-ամյա ռեփ երգիչը հսկայական աջակցություն է ստացել. կռահեք, թե ում շնորհիվ: Ճի՛շտ է, Քիմ Քարդաշյանի: 35-ամյա հայուհին սացցանցերի իր բոլոր բաժանորդներին կոչ է արել քվեարկել ամուսնու օգտին, ինչը հաստատ ազդել է քվեարկության արդյունքների վրա: Քիմից բացի, ռեփ երգչին ձայներ են ապահովել Քլոեն ու Քորթնին, նաեւ Քրիս Ջենները: 

Դրա արդյունքում Քանյեն հավաքել է 520.119 ձան, իսկ երկրորդ տեղը Lucky Blue Smith մոդելն է զբաղեցրել:

Առաջին տասնյակում են նաեւ Ջեյ Զին, Լյուիս Հեմիլթոնը ու Մարիո Բալոթելին:

GQ պարբերականը գրել է, որ այս տարի Քանյեն «մտել է ոճի մեջ» Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ժամանակ իր սեփական հավաքածուի ցուցադրության շնորհիվ:



© NEWS.am STYLE