Ծնվել է Սոնա Շահգելդյանի առաջնեկը. ինչպես է անվանակոչել փոքրիկին եւ ինչ մաղթանքներ է ստացել նորաթուխ մայրիկը

10:49   30 դեկտեմբերի, 2015

Հայտնի երգչուհի Սոնա Շահգելդյանը, որը վերջերս մկրտվել էր (ի դեպ, նրա կնքահայրը սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանն է դարձել), լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Երգչուհին որդի է ունեցել, որին անվանակոչել է Արթուր։

Այս մասին Սոնան գրել է իր Facebook-յան էջում, որտեղ նաեւ շնորհավորել է բոլորին գալիք տոներ կապակցությամբ.

«Շուտով Նոր Տարի է, ուզում եմ նախապես շնորհավորել բոլորիդ գալիք տոների կապակցությամբ և մաղթել անսահման սեր և հաջողություններ: 2015թ. ինձ համար շատ մեծ հաջողությունների տարի էր ոչ միայն նրանով, որ ունեցա նոր երգեր, համերգներ, տեսահոլովակներ.... այս տարի ես ունեցա նաև իմ ընտանիքը և լույս աշխարհ եկավ իմ բալիկը, ինչի համար շատ երջանիկ ենք և հպարտ :)) Ուզում եմ, որ բոլորիդ կյանքում լինի այդ Աստծու կողմից շնորհված հրաշքը: Բոլորիդ շատ սիրում եմ...»,- գրել է նորաթուխ մայրիկը։

Ի դեպ, Սոնան արդեն բազմաթիվ տեսամաղթանքներ է ստացել իր ընկերներից, որոնք ի սրտե շնորհավորել են երջանիկ մայրիկին։ 

 

Sonuls shnorhavor mer poqr Arturi cnund@

Posted by Gabriella Galoyan on Tuesday, 29 December 2015

Apreq shat shat u shat urax vor henc dzez hetem ashxatel Nor Tarva hiashqanch nkarahanman@...

Posted by Sona Shahgeldyan on Tuesday, 29 December 2015


© NEWS.am STYLE