NEWS.am STYLE Exclusive. Բելգիահայ երգչուհի Keyoh-ի Ամանորյա մաղթանքը` հայերին (տեսանյութ)

14:15   31 դեկտեմբերի, 2015

Բելգիայի հայտնի ամսագրերից մեկի շապիկի նկարահանումների ժամանակ երգչուհի Keyoh-ն ժամանակ գտավ նաեւ շնորհավորելու NEWS.am STYLE-ի ընթերցողներին եւ, առհասարակ, բոլոր հայերին:

«Մաղթում եմ բոլորիդ ուրախ Նոր տարի: Ցանկանում եմ, որ առողջ լինեք, իսկ ձեր սրտերում թող տիրի սերը, ուրախությունն ու երջանկությունը: Մենք` հայերս, միշտ էլ հոգատար ենք եղել միմյանց հանդեպ: Դա շատ կարեւոր է, որպեսզի աշխարհը դառնա ավելի լավ վայր: Թող բոլորիդ երազանքներն իրականանան: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

Երգչուհու շբորհավորանքը կարող եք տեսնել տեսանյութում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE