16:06 30 դեկտեմբերի, 2015Առավոտյան մենք հայտնել էինք այն մասին, որ Քիմ Քարդաշյանի եղբորը շտապ հիվանդանոց են տեղափոխել:
28-ամյա Ռոբն անցած հանգստյան օրերին ինքն իրեն այդքան էլ լավ չէր զգում, ընտանիքը այդ կապակցությամբ մտահոգվել էր ու Ռոբին տեղափոխել էին Լոս Անջելեսի հիվանդանոց, որտեղ նրա մոտ շաքարախտ են ախտորոշել:
TMZ–ի փոխանցմամբ՝ Ռոբ Քարդաշյանը նույնիսկ չէր կասկածում, որ շաքարախտ ունի: Բժիշկները Ռոբին խորհուրդ են տվել զբաղվել իր առողջությամբ՝ նշելով, որ միայն այդ դեպքում նա կկարողանա հաղթահարել շաքարախտը:
Հիմա Ռոբին տուն են բերել, որտեղ նա հանգստանում է եւ ուժ է հավաքում։