20:16 1 հունվարի, 2016Երգչուհի Սիրուշոն ինչպես ամեն տարի, 2015-ին եւս իր երկրպագուներին եւ հանդիսատեսին ներկայացավ միանգամից մի քանի նորություններով: Ավելորդ է նշել այն փաստը, որ Սիրուշոն գրեթե ամեն օր թարմացնում է իր սոցիալական ցանցերի էջերը` տեղադրելով բազմաթիվ լուսանկարներ, որտեղից պարզ են դառնում երգչուհու բոլոր նորություններն ու սպասվելիք անակնկալները:

Տարին Սիրուշոյի համար նշանավորվեց World Music Awards-ի միանգամից երեք անվանակարգում ընդգրկվելով` Հայկական Լավագույն Երգչուհի, Հայկական Լավագույն Երգ (PreGomesh), Հայկական Լավագույն Տեսահոլովակ (PreGomesh):

Ապրիլին երգչուհին իր հանդիսատեսին ներկայացրեց «Անտարբեր աշխարհ» երգը, որը բավականին քննարկվեց համացանցում եւ սիրվեց շատերի կողմից: Նույն ամսում Սիրուշոն ներկայացավ նոր տեսահոլովակով` «Կգա մի օր», որն ունի նաեւ անգլերեն համարժեք տարբերակը, որը կոչվում է Where Were You:
Երգչուհին հասցրեց ելույթներ ունենալ ԱՄՆ-ում եւ Սանկտ Պետերբուրգում: Մասնակցեց նաեւ Հարութ Փամբուկչյանի ամերիկյան մենահամերգին` կատարելով «Տարիներ» երգը:
Երգչուհու` Facebook-ում տեղադրած լուսանկարներից մեկը փաստեց այն մասին, որ Սիրուշոն հասցրել է հանդիպում ունենալ նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող աստղ Նիկոլ Շերզինգերի հետ:

Իսկ մինչ այդ, PreGomesh-ը գրանցեց հերթական հաջողությունը. Հայաստանում հիթ դարձած երգը հնչեց նաեւ ամերիկյան «Ռեյ Դոնովան» հայտնի հեռուստասերիալում` ուրախացնելով թե Սիրուշոյին, թե նրա երկրպագուներին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Սիրուշոյի Facebook-ի էջից